ՀՀայկ Նավասարդյան

Վթար Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

Վթար Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

Հունվարի 10-ին՝ ժամը 09:44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Howo մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․) և VAZ մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ., ծնված  1991 թ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ռ. Ղ.-ին (ծնված 1997 թ.), Խ. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Վ. Գ.-ին (ծնված 1998 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: 

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Վ. Ղ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում