Աշխարհահռչակ դաշնակահարը անբացատրելի կապվածություն ունի Հայաստանի հետ

Աշխարհահռչակ դաշնակահարը անբացատրելի կապվածություն ունի Հայաստանի հետ

Այս օրերին Երեւանում էր Եվգենի Կիսինը: Նա մեր ժամանակների ամենահանճարեղ դաշնակահարներից է։ Նա դեռ պատանեկության տարիներին է գերել աշխարհն իր տաղանդով, հանդես եկել մոլորակի ամենահեղինակավոր համերգասրահներում: Կիսինը Հայաստանում առաջին անգամ չէ: Ներքին ու անբացատրելի հարազատություն կա հանճարեղ երաժշտի ու մեր երկրի միջեւ:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հրավերով Կիսինի այցն ազդարարում է նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումներին: Կարճ ժամանակ անց  Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի ծրագրում Կիսինը հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր ու ազդեցիկ համերգասրահներից մեկում `«Քարնեգի հոլում»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում