ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Երևանում՝ Աթոյան անցուղու մոտակայքում․ այրվել է մեքենա

Հրդեհ Երևանում՝ Աթոյան անցուղու մոտակայքում․ այրվել է մեքենա

Հունվարի 10-ին՝ ժամը 04:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին:

Այրվել են Nissan մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը և սրահը։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում