ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը. The Times of Israel

Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը. The Times of Israel

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է հունվարի 20-ին նախատեսված այցը Միացյալ նահանգներ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը՝  վկայակոչելով Իսրայելի կառավարության ղեկավարի օգնականներից մեկին։

Պարբերականի աղբյուրը չի հստակեցրել, թե ինչու է Իսրայելի կառավարության ղեկավարը հրաժարվել այդ ծրագրից։

Հունվարի 1-ին The Times of Israel-ը գրել էր, որ Նեթանյահուն, չնայած վիրահատությանը, նախատեսել է մասնակցել Թրամփի երդմնակալությանը։ Թերթն այդ ժամանակ նշել էր, որ բացի Նեթանյահուի առողջական վիճակից, իսրայելական կողմի մտահոգությունները կապված են հիմնականում վարչապետի ձերբակալման մասին Միջազգային քրեական դատարանի օրդերի հետ։ Նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ մեկնելիս Իսրայելի վարչապետի ինքնաթիռը հնարավոր է վթարային վայրէջք կատարի որևէ երկրում, որի իշխանություններն էլ կարող են իրականացնել դատարանի որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում