ԼԼուսինե Մուրադյան

«Արմսաթ-1» արբանյակի կողմից մեծ ծավալի լուսանկարահանումներ են իրականացվել վերջին 2 տարում. ԲՏԱ նախարար

«Արմսաթ-1» արբանյակի կողմից մեծ ծավալի լուսանկարահանումներ են իրականացվել վերջին 2 տարում. ԲՏԱ նախարար

«Արմսաթ-1» արբանյակի կողմից մեծ ծավալի լուսանկարահանումներ են իրականացվել վերջին երկու տարիների ընթացքում: Թե դրանք ինչ նպատակով են օգտագործվել, այդ հարցին չեմ պատասխանի ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

««Արմսաթ-1»-ը ի բնե չէր կարող, մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով, բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս՝ լուծել, սակայն այն մեզ տվեց լավ հնարավորություն, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծիրներում, և ինչպես դրանք կառավարել:

«Արմսաթ-1»-ը, իհարկե, այս հնարավորությունը տվել է, բայց կրկնում եմ՝ [«Արմսաթ-1»-ը] պարամետրերի առումով այս փուլում չէր կարող մոտ լինել այն պարամետրերով պրոդուկտներին, որոնք աշխարհի խոշորագույն ընկերությունները ստեղծում և վաճառում են առաջատար երկրներին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում