ՄՄարիամ Մխիթարյան

Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ մի շարք ռազմական պայմանագրեր

Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ մի շարք ռազմական պայմանագրեր

Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի քանի պայմանագիր, հայտարարել է հանրապետության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը։ Նրա խոսքով՝ Բելգրադը դա արել է աշխարհում տիրող անկայուն իրավիճակի պատճառով։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից զենքի մատակարարմանը, ապա դա ներկայումս գործնականում անհնար է»,- ասել է Մոյսիլովիչը:

Գեներալը հավելել է, որ Սերբիան լուծել է որոշ պայմանագրեր, իսկ մյուսները՝ հետաձգել՝ հուսալով, որ համաշխարհային մակարդակով միջազգային հարաբերություններում իրավիճակը կկարգավորվի և թույլ կտա կյանքի կոչել գոյություն ունեցող համաձայնագրերը։

2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Սերբիան գրեթե համաձայնության է եկել Ֆրանսիայի հետ՝ կործանիչների վերաբերյալ գործարքի շուրջ՝ հրաժարվելով Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանից ինքնաթիռներ գնելուց։ Հաղորդվել է, որ Բելգրադը մի շարք խնդիրներ է ունենում՝ կապված խորհրդային սպառազինության տեխնիկական սպասարկման անհրաժեշտության հետ և չի կարողանում Ռուսաստանից պահեստամասեր գնել միջազգային քաղաքական իրավիճակի պատճառով:

Ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել Բելգրադի դիրքորոշմանը՝ նշելով, որ Սերբիայի ղեկավարությունը, մասնավորապես՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչը, մշտական ճնշման տակ են գտնվում ՆԱՏՕ-ի երկրների շրջապատում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում