ԼԼիլիթ Ասատրյան

Ավելացվելու են և արդեն ավելացվել են. քաղաքապետի տեղակալը՝ վալիդատորների մասին

Ավելացվելու են և արդեն ավելացվել են. քաղաքապետի տեղակալը՝ վալիդատորների մասին

Այո՛, ավելացվելու են, և ավելին ասեմ՝ արդեն ավելացվել են: Այդ մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տրանսպորտային միջոցներում ավելացվելո՞ւ են վալիդատորները:

«Եթե նախկինում MAN ավտոբուսներում կար մեկ վալիդատոր, այժմ տեղադրված են երկուսը: Ի սկզբանե նախատեսված էր, որ մեկ վալիդատոր պետք է լինի այն տրամաբանությամբ, որ առջևի դռնից նստում է ուղևորը, հետևի դռնից իջնում, բայց ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մասնավորապես պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը հանրային տրանսպորտում բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որ այս իրավիճակը չունենանք: Ավագանու կամ գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ դրվել են այն թվաքանակով, որ կար պահեստավորված: Որոշակի քանակ օգտագործվել է, և նախատեսում ենք արդեն փետրվար, մարտ ամիսներին շարունակել, որովհետև պատվերը տրված է, և մատակարարվելուն պես կշարունակվի»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում