ԼԼուսինե Մուրադյան

Այդպիսի պայմանավորվածություն չկա. Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների հատվածում սահմանազատման մասին

Այդպիսի պայմանավորվածություն չկա. Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների հատվածում սահմանազատման մասին

Գիտենք, որ ՀՀ-ն ունեցել է անկլավներ Ադրբեջանում, գիտենք, որ եղել են ադրբեջանական, ընդունված է ասել՝ անկլավներ Հայաստանի տարածքում: Այդ հարցերը քաղաքական իրողություններ են: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հաջորդիվ անկլավ-էքսկլավների հատվածում սահմանազատումը շարունակելու առաջարկ բերի:

Միրզոյանը կարծում է՝ կա հարցի իրավական կողմ, և որ պետք է ժամանակ տալ հանձնաժողովներին՝ այս հարցով ևս զբաղվելու:

«Չեմ կարծում, որ երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու, բայց կրկին հարցը թողնում են հանձնաժողովներին:

Մեթոդը և աշխարհագրական տեղը, որտեղից աշխատանքները շարունակելու երկուստեք ընկալում կա, մի փոքր այլ են և պակաս ռիսկային,- ասաց նախարարը՝ դեռևս չբացահայտելով, թե կոնկրետ որտեղից են շարունակվելու աշխատանքները, ապա հավելեց.- Դուք անկլավներից եք հարցնում, ես ասում եմ՝ այդպիսի պայմանավորվածություն չկա: Ճիշտ հակառակը, ընդհանուր առմամբ կա ընկալում՝ բոլոր հարցերը, այդ թվում՝ դա, տարբեր հեռանկարներ մտքում ունենալով, քննարկել ավելի ուշ փուլերում»:

Հարցին՝ հնարավո՞ր է սահմանազատման աշխատանքները շարունակվեն Հայաստանի օկուպացված տարածքներից, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այս փուլում՝ ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը: Բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում