ԼԼիլիթ Ասատրյան

Մեզ համար կարևոր է Իրանի դիրքորոշումը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում. ԱԳ նախարար

Մեզ համար կարևոր է Իրանի դիրքորոշումը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին:

«Վրաստանի հետ անցած տարի ստորագրեցինք փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունները պաշտոնապես ռազմավարական գործընկերության մակարդակի, բայց գաղտնիք չէ, որ, ըստ էության, Վրաստանի հետ մշտապես և բոլոր ոլորտներում ունեցել ենք հենց ռազմավարական գործընկերություն»,- նշեց նախարարը:

Իրանի հետ բացի երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումից Միրզոյանը ընդգծեց տրանսպորտային համատեքստը: «Այստեղ կարևոր է Ագարակ-Քաջարան 32 կմ-անոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը: Մեզ համար կարևոր է Իրանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ դիրքորոշումը, որը պարբերաբար հնչեցվում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինչպես նաև՝ Իրանի դիրքորոշումը նույն տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ նշել, որ արդեն այս տարվա սկզբից կամ գուցե ամսաթվով՝ անցած տարվա ամենավերջին օրից սկսած Հայաստանի և Իրանի միջև սահմանին գտնվող անցակետը վերահսկվում է ամբողջապես Հայաստանի սահմանապահ ծառայության կողմից: Սա ևս մեկ ցուցանիշ է երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ բարձր վստահության»,- նշեց ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում