ԼԼիլիթ Ասատրյան

Կարևոր եմ համարում, որ ոսկե մեդալների մասնաբաժինն ավելացել է. Ժաննա Անդրեասյան

Կարևոր եմ համարում, որ ոսկե մեդալների մասնաբաժինն ավելացել է. Ժաննա Անդրեասյան

Սպորտի ոլորտին անդրադառնալով՝ մեզ համար տարին առաջին հերթին օլիմպիական խաղերի տարի էր: Արդյունքները չեմ կարող ասել, որ այնպիսին էին, ինչպիսին կուզենայինք տեսնել, բայց ամեն դեպքում ունեցանք 4 մեդալ, և կարծում եմ, որ մեր մարզիկները արեցին առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն լավագույնը, և շնորհակալ եմ նաև ցուցաբերած ջանքի ու գրանցած արդյունքների համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«2024 թվականին մեր մարզիկները 384 մեդալ են ընդհանուր առմամբ գրանցել: Պետք է նշեմ, որ հատկապես կարևոր եմ համարում, որ ոսկե մեդալների մասնաբաժինն ավելացել է. 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոսի համեմատ: Շատ կարևոր եմ համարում, որ կանայք են ավելի մեծ հաջողություններ գրանցել: Եթե նախորդ տարի կանայք 25 մեդալ էին այս ընդհանուր մեդալների մեջ գրանցել, ապա այժմ մեդալներից 50-ը կանանց շնորհիվ գրանցված մեդալներ են»,- նշեց նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում