ԼԼուսինե Մուրադյան

Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը. ԿԳՄՍ նախարար

Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը. ԿԳՄՍ նախարար

Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա ուսանողների թվի էական աճ է նկատվում: Այս տարվա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նաև այս ոլորտում էական բարեփոխումներ են տեղի ունեցել թվայնացման տեսանկյունից. թվային հարթակ է ներդրվել, որով Կառավարության որոշումների համապատասխան փոփոխություններն էլ արվել են, և արդեն այս տարվանից ընդունելության գործընթացը կդառնա էապես ավելի թափանցիկ և հաշվետվողական թե՛ մեզ համար, թե՛ օտարերկրյա ուսանողների համար»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում