ԼԼուսինե Մուրադյան

Սարիկ Մինասյանը՝ Գյումրիում իրականացվող ձնամաքրման աշխատանքների ընթացքի մասին

Սարիկ Մինասյանը՝ Գյումրիում իրականացվող ձնամաքրման աշխատանքների ընթացքի մասին

Գյումրիում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը սոցցանցում գրառմամբ արձանագրել է, որ այս պահին ունեցած տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով և գոհացուցիչ արդյունքով իրականացնելու համար:

«Երեկ՝ 23:00-ից սկսած, իրականացվել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:

Պետք է արձանագրեմ, որ այս պահին ունեցած տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով և մեզ համար գոհացուցիչ արդյունքով իրականացնելու համար:

Գյումրու կոմունալ ծառայությունն ունի ձյուն մաքրող ընդամենը 4 հատուկ տեխնիկա, ևս 3-ի միջոցով էլ փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:

Ներկայումս Կառավարության հետ տարվում են աշխատանքներ Գյումրու կոմունալ ծառայության տեխնիկական վերազինման ուղղությամբ»,- գրել է նա:

Մեկ այլ հրապարակմամբ Սարիկ Մինասյանը տեղեկացրել է, որ Գյումրու գլխավոր փողոցներն արդեն մաքրված են ձնածածկույթից, և որ զուգահեռաբար աղի և ավազի խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցներն ու մայթերը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում