ԼԼուսինե Մուրադյան

Աշոցքի տարածաշրջանում, Եղվարդում, Սևանում, Վարդենիսում, Տիգրանաշենի ոլորաններում և մի շարք այլ վայրերում ձյուն է տեղում

Աշոցքի տարածաշրջանում, Եղվարդում, Սևանում, Վարդենիսում, Տիգրանաշենի ոլորաններում և մի շարք այլ վայրերում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում