ԿԿարմեն Ղուկասյան

Աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղադրում եմ Հռոմի՝ մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետև միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։

Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում