ՎՎահե Դավթյան

Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:51-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Nissan (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 թ.) և Honda (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները, Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տ․ Ա․-ն (ծնված 1991 թ.), Մ․ Կ․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Կ․-ն (ծնված 2016 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են ճանապարհը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում