ՔՔրիստինա Մկրտչյան

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 30-ին` ժամը 12:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում