ՔՔրիստինե Ոսկանյան

Երևան-Երասխ ճանապարհին բախվել է շուրջ 3 տասնյակ մեքենա. կան տուժածներ և զոհ

Երևան-Երասխ ճանապարհին բախվել է շուրջ 3 տասնյակ մեքենա. կան տուժածներ և զոհ

Դեկտեմբերի 29-ին` ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

 

Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։

 

«Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- հորդորում են ՆԳՆ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում