ՄՄարո Թարվերդյան

Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Ավարտվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետը, դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։ Այս մասին տեղեկացրել է մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Թեկնածուի բարեվարքության եզրակացությունը ստանալուց հետո՝ հունվարին, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվեն Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։ Անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։

Հիշեցնենք, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 18-ից, երբ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում