ԼԼուսինե Մուրադյան

Համաձայնագրի շրջանակում 12.9 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի. կբարձրացվի ՀԱԷԿ անվտանգությունը

Համաձայնագրի շրջանակում 12.9 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի. կբարձրացվի ՀԱԷԿ անվտանգությունը

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության  և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրի (12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ)  նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքի ամրապնդմանը:

Համաձայնագրի շրջանակում ՀՀ կհատկացվի ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք հիմնախնդիրներ: Նախատեսվող միջոցառումները կբարձրացնեն ՀԱԷԿ անվտանգությունը։ Աջակցության տրամադրում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ  միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին,  ՀԱԷԿ-ի անվտանգության պարբերական գնահատման հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում