ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։

Ըստ հիմնավորման՝ վերջնաժամկետը երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար:

Բացի դրանից՝ տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ։ Այդ պատճառով նրանց տվյալների նույնականացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում