ՀՀայկ Նավասարդյան

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ պայմանավորված Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ պայմանավորված Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով

«Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ - Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125 կմ հատվածում (ՀՀ սնող), վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում