ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանին բավարար չէ Ուկրաինայում հրադադարը. Լավրով

Ռուսաստանին բավարար չէ Ուկրաինայում հրադադարը. Լավրով

Ռուսաստանը չի ընդունի ուկրաինական հակամարտությունում զինադադարի հաստատումը, հակամարտության հիմնական պատճառները լուծելու համար անհրաժեշտ են իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք ուղղված են հակամարտության հիմնական պատճառների վերացմանը, ներառյալ՝ Եվրոպայում ընդհանուր անվտանգությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և, անշուշտ, այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ՌԴ-ի հետ վերամիավորման ձգտող տարածքներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը հավելել է. «Պետք է աշխատել Եվրոպայում խնդիրների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի վերջնական, լիարժեք, իրավաբանորեն ամրագրված, երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում