ՄՄարիամ Մխիթարյան

Դանիան ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը

Դանիան ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը

Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ զգալի ավելացնում է Գրենլանդիայի պաշտպանության համար ծախսերը՝ Արկտիկայի տարածքը ձեռք բերելու ցանկության մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց:

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենն ասել է, որ փաթեթը կարժենա առնվազն 1,5 միլիարդ դոլար: Նրա խոսքով՝ միջոցառումների փաթեթը հնարավորություն կտա ձեռք բերել երկու նոր տեսչական նավ, երկու նոր հեռահար անօդաչու թռչող սարք, ինչպես նաև նախատեսում է մայրաքաղաք Նուուկում արկտիկական հրամանատարության աշխատակազմի ավելացման ֆինանսավորում և Գրենլանդիայի երեք հիմնական քաղաքացիական օդանավակայաններից մեկի արդիականացում ՝ ժամանակակից F-35 կործանիչներ սպասարկելու համար:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հսկայական կղզու սեփականությունն ու վերահսկողությունը Միացյալ Նահանգների համար «բացարձակ անհրաժեշտություն է»։

Գրենլանդիայում՝ Դանիայի ինքնավար տարածքում, գտնվում է ամերիկյան Paitufik խոշոր տիեզերական բազան։ Կղզին ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ գտնվում է դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհին։ Գրենլանդիան ունի նաև օգտակար հանածոների և նավթի մեծ պաշարներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում