ԼԼիլիթ Ասատրյան

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք. Նիկոլ Փաշինյան

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք. Նիկոլ Փաշինյան

Այսպիսով՝ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այդ մասին սոցցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:  

Մենք սա չենք արել և ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:  

Սա է իրականությունը, ժողովուրդ ջան: 

Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե՞ չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու ե՞րբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը և համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով և ըստ պատեհության էլի կխոսեմ: 

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք:

Ցտեսություն»,- ասված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում