ԼԼուսինե Մուրադյան

2025 թվականի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյան

2025 թվականի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյան

Ոմանք՝ այս դահլիճում նստած, այս դահլիճից դուրս, իրենց անցյալը մի փոքր լավ չհիշելով, մեզ մոտավորապես իրենց վերաբերող պիտակներն են ուզում կպցնել: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ամփոփելով տարվա վերջին նիստը և վերջինիս ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների կոշտ ելույթները:

«Որտեղ ուզում եք այդ շոուն անել, ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել: Բա մի օր մենք էլ կխոսենք: Մեր համբերությունն էլ սահման ունի, և հետևապես վերջում արդեն վիրավորանքի մոտեցող բաների ժամանակ ես փորձում եմ մինիմալ լինել, որպեսզի շատ կտրուկ չարձագանքեմ, բայց արդեն մոտեցել ենք այդ կետին, որ սկսելու ենք արձագանքել և շատ վատ արձագանքել:

2025 թվականի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է, մանկապարտեզներն օտարելու մասին չէ, որ մարդիկ չգիտեմ ինչ կարողանան տեղը սարքել, այգիները հետ բերելու մասին է, քաղաքի մասին և քաղաքացիների մասին է: Հետևապես այդպես հիմա է, և այդպես լինելու է, ինչքան էլ դա ձեզ դուր գա և դուր չգա»,- ասաց նա՝ ամփոփելով նիստը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում