ՎՎարդուհի Հարությունյան

Իրանն ու Սիրիան խորհրդակցում են դեսպանությունների փոխադարձ վերաբացման նպատակով

Իրանն ու Սիրիան խորհրդակցում են դեսպանությունների փոխադարձ վերաբացման նպատակով

Դիվանագիտական խորհրդակցություններ են անցկացվում Իրանի և Սիրիայի դեսպանությունների փոխադարձ վերաբացման նպատակով՝ հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթիմա Մուհաջիրանին: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ  Թեհրանում մեծ նշանակություն են տալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և երկրում ժողովրդի կամքի վրա հիմնված կառավարության ձևավորմանը:

«Ահաբեկչության տարածման կանխարգելումը կարևոր է և՛ մեզ համար, և՛ տարածաշրջանի համար»,- ասել է Մուհաջիրանին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղաեին հայտարարել էր, որ Թեհրանը չի աջակցում Սիրիայում գործող վարչակազմի հետ ուղիղ շփումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում