ԼԼիլիթ Ասատրյան

Եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք. վարչապետը՝ ՀՀ նախկին նախագահներին

Եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք. վարչապետը՝ ՀՀ նախկին նախագահներին

Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է՝ բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:

 

Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է՝ մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին դիմել էր ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
 
Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին, հրաժարվել էին բանավիճելուց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում