ՎՎարդուհի Հարությունյան

Միրզոյանը շնորհավորել է Բարրոյին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Բարրոյին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ժան-Նոել Բարրո, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:

Ակնկալում եմ Հայաստան-Ֆրանսիա գործընկերության ամրապնդման ուղղությամբ մեր համագործակցության շարունակումը, որպեսզի նոր շոշափելի արդյունքների հասնենք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում:

Ցանկանում եմ վերահաստատել մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու իմ վճռականությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նախարար Միրզոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում