ՎՎահե Դավթյան

Հրդեհ Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում

Հրդեհ Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:07-ի,ն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ 11։15-ին: Այրվել են երկու վագոն-տնակի տանիքների (մոտ 54 քմ) փայտե կառուցատարրերը, առաստաղը (մոտ 35 քմ), պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ), գույքը և սարքավորումները՝ մասամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում