ԿԿարմեն Ղուկասյան

Գերմանիայում կալանավորել են Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին

Գերմանիայում կալանավորել են Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին

Դատարանը վճռել է կալանավորել տղամարդուն, որը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում վրաերթի էր ենթարկել Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին, ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի գործով կալանքի հրաման է խնդրել, որը տվել է Մագդեբուրգի շրջանային դատարանը»,- նշված է հրապարակման մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 9-ամյա մի տղա և չորս կին՝ 52, 45, 75 և 67 տարեկան:

Հիշեցնենք՝ նախօրեին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է:

Ոստիկանությունը ենթադրում է, որ վրաերթի հեղինակը Սաուդյան Արաբիայից 50-ամյա մի տղամարդ է, որը միայնակ է գործել:

Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական էր ճանաչվել 2016 թվականի հուլիսին: Նա ունի Գերմանիայում կացության իրավունք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում