ՎՎարդուհի Հարությունյան

Սիրիայում արտաքին գործերի նախարար է նշանակվել Ասադ Հասան աշ-Շիբանին

Սիրիայում արտաքին գործերի նախարար է նշանակվել Ասադ Հասան աշ-Շիբանին

Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումն արտաքին գործերի նախարար է նշանակել Ասադ Հասան աշ-Շիբանիին:

Լրատվամիջոցների տվյալով՝ կազմակերպության վարչության ղեկավարի պաշտոնում Աշ-Շիբանին ակտիվորեն մասնակցել է միջազգային բանակցություններին՝ հանդիպելով ՄԱԿ-ի կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների և դիվանագետների հետ:

Աշ Շիբանին ծագումով արաբական ընտանիքից է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանից: Դամասկոսի համալսարանում ստացել է թարգմանչի կրթություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում