ՎՎարդուհի Հարությունյան

Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Պուտինի հետ հանդիպման՝ քննարկելու գազի տարանցման հարցը

Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Պուտինի հետ հանդիպման՝ քննարկելու գազի տարանցման հարցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նշվում է, որ Ֆիցոյի և Պուտինի հանդիպումը պայմանավորված է նրանով, որ հունվարի 1-ին լրանում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումը երկրի տարածքով: Վուչիչը նշել է, որ դրանից ամենից շատ կտուժեն Սլովակիան և Ավստրիան: Սերբիան, նրա խոսքով, նույնպես «ծանր վիճակում է»։

Զելենսկու հայտարարությանն ի պատասխան՝ Ֆիցոն սպառնացել է, որ Կիևի նման որոշումը կարող է Սլովակիայի և Ուկրաինայի միջև լուրջ հակասությունների հիմք դառնալ: Նա Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել ապահովել Եվրամիության անդամ երկրների շահերի պաշտպանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում