ԳԳոհար Սարգսյան

Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման միջոցով դուրս բերել ձորից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում