ՎՎարդուհի Հարությունյան

Ֆիցոն սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման արգելքը կարող է լուրջ հակասություններ առաջ բերել

Ֆիցոն սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման արգելքը կարող է լուրջ հակասություններ առաջ բերել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը Բրատիսլավայի և Կիևի հինգ հիմնական տարաձայնություններից մեկն է: Նա Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել ապահովել Եվրամիության անդամ երկրների շահերի պաշտպանությունը:

«Եթե Զելենսկին թույլ չտա մեր գազի տարանցումը, կարող են լուրջ հակասություններ առաջանալ»,- ասել է Ֆիցոն, հավելել՝ Սլովակիան օգնում է Ուկրաինային և ակնկալում է նույն վերաբերմունքն իր նկատմամբ:

«Ինչո՞ւ դա պետք է միակողմանի լինի: Ինչո՞ւ չի կարող լինել մեր նկատմամբ համերաշխության որևէ դրսևորում»,- նշել է Սլովակիայի վարչապետը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումը երկրի տարածքով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում