ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որի պատճառով ԵՄ-Թբիլիսի հարաբերությունները լարվել են, իսկ երկրում տևական ժամանակ է՝ բողոքի ցույցեր են: Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, որն ավելի վաղ այցով մեկնել էր Վրաստան: Ալեն Բերսեն հավելել է, որ այդ նպատակով համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի:

«Ես մտահոգություն եմ հայտնել, որ այդ օրենքը ոտնահարում է քաղհասարակության և անհատների իրավունքները: Այն պետք է փոխվի և համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին»,- նշել է պաշտոնյան, հույս հայտնել, որ այլ ոլորտներում ևս բարեփոխումներ կիրականացվեն:

Վրաստանի վարչապետը հաստատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքը։ «Պատրաստ ենք քննարկումներ վարել և գործակցել»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում