ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է

Պուտինն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հենց հիմա էլ պատրաստ է «տեխնոլոգիական մենամարտի դուրս գալ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Ուկրաինայում: Ռուսաստանի նախագահն Արևմուտքին հորդորել է չկասկածել, որ «Օրեշնիկը» լուրջ զենք է:

Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խոսքը՝ Ուկրաինայի նախագահը «ոչ ադեկվատ» է անվանել Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին: Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը չի ընդունի ուկրաինական տարածքները գրավելու որևէ վերջնագիր:

Կիևում առավոտյան պայթյուններ են լսվել: Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Կա առնվազն մեկ զոհ: Մայրաքաղաքի կենտրոնում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, մի քանի շենքում հրդեհ է բռնկվել:

Հայտնի է, որ թիրախում է եղել նաև Խերսոնը, կան տուժածներ և մեկ զոհ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում