ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Քննարկվել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը: Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի:

Անդրադարձ է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է, որ Սիրիան կայուն և անվտանգ լինի, արմատախիլ արվի ահաբեկչությունը, փախստականները վերադառնան իրենց երկիր: Էրդողանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը: Էրդողանն ընդգծել է, որ Սիրիայի կայունացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: 

Փեզեշքիանն էլ ընդգծել է տարածաշրջանում Իսրայելի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Իրանի նախագահն ընդգծել է, որ Սիրիայում ցանկացած զարգացում պետք է տեղի ունենա երկրի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում:

Փեզեշքիանը կարևորել է նաև Թուրքիայի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, ինչպես նաև մուսուլմանական երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, միասնական արժույթի ստեղծումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում