ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ իշխանությունները Թուրքիային թույլատրել են ռուսական գազի դիմաց վճարել պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմբանկի» դեմ միջոցով

ԱՄՆ իշխանությունները Թուրքիային թույլատրել են ռուսական գազի դիմաց վճարել պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմբանկի» դեմ միջոցով

ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի համար բացառություն են արել՝ թույլատրելով ռուսական գազի դիմաց վճարել պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմբանկի» դեմ միջոցով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարին։

Նախարարի խոսքով՝ թուրքական կողմը «մի շարք բանակցություններ» է վարել ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ խնդրի լուծման համար։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Բուդապեշտի համար ևս բացառություն է արել Գազպրոմբանկի միջոցով ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումների համար։

Հունգարիան և Թուրքիան արդեն տևական ժամանակ է փորձում էին հասնել նման բացառությունների: Bloomberg-ի տվյալով՝ ԵՄ իշխանությունները նույնպես ճնշում են գործադրել Վաշինգտոնի վրա՝ «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները մեղմելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում