ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետի որոշումներով վերանշանակվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահները

ՀՀ վարչապետի որոշումներով վերանշանակվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միհրան Խաչատրյանին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանին վերանշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին վերանշանակել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում