ՎՎարդուհի Հարությունյան

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար ջանքեր կգործադրեն մինչև Բայդենի պաշտոնավարման վերջին օրը. Պատել

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար ջանքեր կգործադրեն մինչև Բայդենի պաշտոնավարման վերջին օրը. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին: Լրագրողը հարցրել է՝ արդյոք ներկայիս վարչակազմը հիասթափված չէ, որ մինչև Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելը չի հասցրել ավարտել իր աշխատանքները՝ Հարավային Կովկասում վերջնական կարգավորման ուղղությամբ:

«Մենք փորձում ենք չկենտրոնանալ դրա վրա և պարզապես շարունակում ենք անել մեր գործը։ Այդ հարցը կենսական նշանակություն ունի ներկայիս վարչակազմի և պետքարտուղար Բլինքենի համար»,- ասել է Վեդանտ Պատելը, հավելել՝ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ մինչև Ջո Բայդենի պաշտոնավարման վերջին օրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում