ԳԳոհար Սարգսյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16։45-ից մինչև դեկտեմբերի 19-ը՝ ժամը 00։49-ն, ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ եղանակային պայմաններից ելնելով Ծաղկահովիտ-Լեռնապար ավտոճանապարհին իրականացրել են շրջայց և հերթապահություն:

Շրջայցի և հերթապահության ընթացքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց և 300 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Փրկարարների, պարեկային ծառայության և Արագածի ՃՇ աշխատակիցների համատեղ ուժերով վերականգնվել է երթևեկությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում