ՄՄարիամ Մխիթարյան

Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների` ՌԴ-ն կառուցողական քայլեր է ձեռնարկում կովկասյան տարածաշրջանում. Գերասիմով

Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների` ՌԴ-ն կառուցողական քայլեր է ձեռնարկում կովկասյան տարածաշրջանում. Գերասիմով

ԱՄՆ-ն և Եվրամիությունը ձգտում են պահել Վրաստանը, Հայաստանին էլ ներքաշել իրենց ազդեցության գոտի, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ ճեպազրույցում։

«Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, դրա զարգացման վրա կործանարար ազդեցություն է ունենում արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը` ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և ներքաշել Հայաստանն իրենց ազդեցության ուղեծիր»,- ասել է ռուս գեներալը:

Նա ընդգծել է, որ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով բողոքի ակցիաները Վրաստանում։

«Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում»,- ասել է Գերասիմովը և Մոսկվային վերագրել դրական առաջընթացը Բաքվի և Երևանի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում: Ռուս գեներալը որպես դրա օրինակ է նշել Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզի միջպետական ​​սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում