ԼԼուսինե Մուրադյան

Դասական երաժշտության տարածումը խթանող «ԴասA» ծրագրին 1 տարում մասնակցել է շուրջ 11300 աշակերտ

Դասական երաժշտության տարածումը խթանող «ԴասA» ծրագրին 1 տարում մասնակցել է շուրջ 11300 աշակերտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։

Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել մշակութապես կիրթ ունկնդիր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվող ծրագիրն ուղղված է մշակութային կրթության զարգացմանը` որպես առաջադեմ երիտասարդության ձևավորման նախապայման: Հիմնական նպատակը հասարակության տարբեր տարիքային խմբերի շրջանում դասական երաժշտության վերաբերյալ ավանդական կարծրատիպային ընկալումների վերափոխումն է՝ այն դարձնելով պահանջարկ ունեցող և նորարարական:

Ծրագրի շրջանակում նվագախմբի երաժիշտներն այցելում են հանրակրթական դպրոցներ և աշակերտների հետ հանդիպումների ընթացքում պատմում դասական երաժշտության մասին, ծանոթացնում նվագախմբի գործունեությանը, երաժշտական գործիքներին, դիրիժորի աշխատանքին։ Դասն ամփոփվում է ինտերակտիվ խաղերով, իսկ ամենաակտիվ մասնակիցները պարգևատրվում են հուշանվերներով։ Առավել առարկայական արդյունքներ գրանցելու և նվագախմբի աշխատանքը դպրոցականներին գործնականում տեսանելի դարձնելու համար երաժիշտ-դասվարները դպրոցականներին հրավիրում են յուրաքանչյուր դասին հաջորդող համերգին։

Բոլոր դասերը, այդ թվում` դպրոցականների այցերը, տեսանկարահանվում են, յուրաքանչյուր այցի մասին պատրաստվում է հոլովակ և հրապարակվում «ԴասA» կրթական ծրագրի սոցիալական հարթակներում։

Մինչ այս պահը կրթական ծրագրի ստեղծագործական թիմն այցելել է ավելի քան 170 դպրոց, ինտերակտիվ դասերին մասնակցել են շուրջ 52 հազար աշակերտներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում