ԿԿարմեն Ղուկասյան

Դեսպան Հովհաննիսյանը Ռոբերտ Ֆլոյդի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին

Դեսպան Հովհաննիսյանը Ռոբերտ Ֆլոյդի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին

Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին: Այս մասին հայտնում է Վիեննայում ՀՀ դեսպանությունը:

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հանդիպումը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և CTBTO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և մտքեր փոխանակել դրա ընդլայմանն ուղղված քայլերի շուրջ:

Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին՝ այս համատեքստում ընդգծելով Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում