ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների շուրջ հանրության իրազեկվածությանն ուղղված դասընթաց-քննարկում

ԿԿարմեն Ղուկասյան

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողները մշտապես Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում են։

Դպրոցներում պարբերաբար իրականացվում են միջոցառումներ, հանդիպումներ:

Հերթական միջոցառումը դեկտեմբերի 13-ին էր. այն կազմակերպվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելն էր։

Ծրագրի պատասխանատու Անժելա Մանուկյանի խոսքով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, Freedom House միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ, զբաղվում է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի զարգացումը» դրամաշնորհային ծրագրով, որի շրջանակում իրականացվում են բարեփոխումների վերաբերյալ դասընթաց-քննարկումներ»:

Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված դասընթաց-քննարկումը ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների վերաբերյալ էր։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը աշակերտներին և ուսուցիչներին ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներն ու դրանց շրջանակում գրանցված դրական արդյունքները:

Նա իր խոսքում ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելուն։ Բարեփոխումների շուրջ հանրության իրազեկվածությանն ուղղված նման դասընթաց-քննարկումները կարևորել են նաև հանդիպման մասնակիցները:

Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Տաթևիկ Կարապետյանի խոսքով՝ «Այսպիսի հանդիպումները պետք է պարբերաբար լինեն, որպեսզի և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները տեղեկացված լինեն մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներից»:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում:

Ներկաները բարձրաձայնել են Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում