ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ օմբուդսմենը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքները

ՀՀ օմբուդսմենը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

 

Պաշտպանն անդրադարձել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին և այդ օրերին անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքներին: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։

 

Զրույցի շրջանակում Պաշտպանն անդրադարձել է մարզային այցերին, դրա շրջանակներում մարդու իրավունքների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող մի շարք հարցեր:

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

 

Իր հերթին Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում