ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի արտգործնախարարությունն արձագանքել է Բելառուսի և Հունգարիայի հայտարարություններին

Ուկրաինայի արտգործնախարարությունն արձագանքել է Բելառուսի և Հունգարիայի հայտարարություններին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչի՝ երեկ արած հայտարարությանը, որ Մինսկը ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության բանակցություններին, քանի որ դրանք պետք է հաշվի առնեն նաև Բելառուսի շահերը։

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Կիևին զարմացնում են Մինսկից հնչող հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ Բելառուսը, Գեորգի Տիխիի ձևակերպմամբ, 2022 թվականի փետրվարին դարձել է Մոսկվայի «մեղսակիցը»:

«Ռուսաստանը, որն օգտագործել է իր դաշնակցի տարածքը Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, Բելառուսի համար անվտանգային միակ սպառնալիքն է»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է նաև հնարավոր հրադադարի մասին Բուդապեշտի հայտարարությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Բրյուսելում բացի Սլովակիայից ոչ ոք չի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «Սուրբ Ծննդյան զինադադար» հաստատելու Հունգարիայի գաղափարին:

Կիևը կոչ է արել Բուդապեշտին «խաղաղապահի» դեր չխաղալ, չմանիպուլացնել հրադադարի թեման և զերծ մնալ Ռուսաստանի հետ միակողմանի շփումներից: Ուկրաինական կողմը նաև հիշեցրել է, որ Հունգարիան պարբերաբար խոչընդոտում է Կիևին աջակցության փաթեթները՝ գործելով Մոսկվայի օգտին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում