ԳԳոհար Սարգսյան

2024 թ․ երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ․ Ճանապարհային դեպարտամենտ

2024 թ․ երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ․ Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Գույքագրվել են միջպետական նշանակության 111.5 կմ, հանրապետական նշանակության 12.95 կմ և մարզային (տեղական) նշանակության 127կմ ավտոմոբիլային ճանապարհներ։

Իրականացվել է դաշտային այցերի ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։

Այս աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Գույքագրման շրջանակներում չափագրվում և հաշվառվում են ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերը։

Հավաքագրված տվյալները Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում