ԳԳոհար Սարգսյան

Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները

Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ:

Այս մրցույթի շրջանակում ներկայացվող հայտի ընդհանուր գումարը պետք է կազմեր առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմի առնվազն 5 միլիոն դրամ։

Գնման գործընթացը կազմակերպում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ձեռք բերված սարքավորումները կտրամադրվեն շահառու կազմակերպություններին: Համաֆինանսավորում չի նախատեսվում։

Մրցույթի շահառուների ցանկը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում