ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը կփակի դեսպանատունը Դուբլինում՝ «հակաիսրայելական քաղաքականության» պատճառով

Իսրայելը կփակի դեսպանատունը Դուբլինում՝ «հակաիսրայելական քաղաքականության» պատճառով

Իսրայելը հայտարարել է, որ կփակի Իռլանդիայում իր դեսպանատունը, քանի որ անցյալ շաբաթ Դուբլինն իր աջակցությունն է հայտնել Միջազգային արդարադատության դատարանի՝ Իսրայելին ցեղասպանության համար մեղադրող միջնորդությանը:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարն ասել է, որ այդ քայլը պայմանավորված է Իռլանդիայի կառավարության «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությամբ»՝ նշելով անցյալ շաբաթ Միջազգային դատարանի միջնորդությանը միանալու Դուբլինի որոշումը:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը ափսոսանք է հայտնել Նեթանյահուի կառավարության այդ որոշման համար և X-ում գրել է. «Ես կտրականապես մերժում եմ այն ​​պնդումը, որ Իռլանդիան հակաիսրայելական է։ Իռլանդիան հանդես է գալիս հանուն խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի: Մենք երկու պետության որոշման կողմնակից ենք, որպեսզի Իսրայելն ու Պաղեստինն ապրեն խաղաղ ու անվտանգ պայմաններում: Իռլանդիան միշտ հանդես կգա մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի օգտին և այդ ուղուց չի շեղվի»:

Սայմոն Հարիսը նաև ընդգծել է, որ Դուբլինը հանդես է գալիս Գազայում պատերազմի շուտափույթ ավարտի օգտին: «Գազայում պատերազմի շարունակությունն ու անմեղ մարդկանց զոհվելն ուղղակի անընդունելի են և հակասում են միջազգային իրավունքին»,- գրել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում